Նիդեռլանդների կառավարությունն ակտիվորեն քննարկում է երկրի բոլոր ճանապարհներով ավտոմեքենաների երթևեկության համար վճար սահմանելու հնարավորությունը: Այս հարցում հատկապես քննարկվում է հարկի «բարձրությունը», գրում է DutchNews-ը:
Նշվում է, որ «պիկ» ժամերին երթևեկելու համար յուրաքանչյուր կիլոմետր պետական գանձարանին 11 ցենտ կավելացնի: «Դրա հետ մեկտեղ գործնականում այդ մտահղացումն իրականացնելը շատ դժվար կլինի: Բացի այդ, դա նաև վարորդների շրջանում խառնաշփոթ կստեղծի»,- ընդգծել են փորձագետներն իրենց զեկույցում:
«Սակայն նման միջոցառումը 15 տոկոսով կնվազեցնի ավտոմեքենաներից օգտվելը, ինչը կարտացոլվի բյուջեի` անձնական տրանսպորտի հետ կապված այլ աղբյուրներից եկամուտների վրա»,- հավելել են նրանք:










































