ԱՄՆ-ն ու Շվեյցարիան հարկերից խուսափողների դեմ համատեղ պայքարի համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ֆինանսների նախարարությունների համատեղ հայտարարությանը:
Համաձայնագիրը ստորագրել են Հարկային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: Շվեյցարիան արդեն 8-րդ երկիրն է, որը նման պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Վաշինգտոնը ծրագրում է նման փաստաթղթեր ստորագրել ևս 50 երկրի հետ:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2014 թվականին: Այն ֆինանսական հաստատություններին պարտավորեցնում է հաղորդել օֆշորային հաշիվների մասին, որոնցում պահվում են 50 հազար դոլարը գերազանցող գումարներ: Համաձայնագրով լուրջ միջոցներ են սահմանվում օրինախախտների դեմ:









































