Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկացի բռնցքամարտիկ Նիկոլաս Քեյփսը մենամարտի ընթացքում կեղծակերպել է՝ ձևացնելով, թե իբր նոկաուտի մեջ է:
Այս միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ին: Մրցամարտի մեկնարկից կես րոպե հետո Քեյփսի հակառակորդը փորձել է հարված հասցնել իր մրցակցին, սակայն հարվածը չի դիպել նրան, բայց և այնպես Քեյփսն այնպես է տապալվել գետնին, ասես նվազագույնն ուղեղի ցնցում է ստացել…
Այսպիսով՝ բռնցքամարտիկը որակազրկված է: Associated Press-ը գրում է, որ ժամկետների մասին տեղեկություն չկա:







































