Հռոմի պապը, Քարդաշյանը, հիմա էլ թուրք ռեժիսորներն են երես թեքել իրենց կառավարությունից՝ ի զորակցություն կինոփառատոնից դուրս մղված վավերագրական ֆիլմի ստեղծողների։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Մի քանի տասյակ թուրք ռեժիսորներ հանել են իրենց ֆիլմերը կինոփառատոնի ծրագրից երկուշաբթի՝ ի պատասխան կառավարության որոշման, որն ուղղված էր թուրքական վավերագրական Bakur ֆիլմի ցուցադրությունը դադարեցնելուն։ Այն պատմում է արգելված PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցության) մասին։
Ֆիլմի ստեղծողները, որոնց թվում է նաև Նուրի Ջեյլանը, բաց նամակ են հրապարակել թուրքական մամուլում՝ մեղադրելով կառավարությանը ճնշման ու գրաքննության մեջ։
Իրենց ֆիլմերը փառատոնից հանած ռեժիսորների ընդհանուր թիվը 23-ն է։ Ի պատասխան՝ փառատոնի գործադիր տնօրեն Ազիզ Թանը չեղարկել է բոլոր մրցույթները, ինչպես նաև փակման արարողությունը մամլո ասուլիսի ժամանակ՝ երկրի կրեատիվ հասարակությունում համերաշխության կոչ անելով։
Չայան Դեմիրելի և Էրթուգյուլ Մավիօղլուի ֆիլմի կիրակնօրյա ցուցադրության չեղարկումը Թուրքիայի մշակույթի նախարարութունը պատճառաբանել է գրանցման հավաստագրի բացակայությամբ, սակայն այդ քայլը երկրում շատերի կողմից դիտվել է որպես քաղաքականապես մոտիվացված։







































