«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ մտահոգված է Իսպանիայի առաջնության խաղերում հիմնական կազմում խաղադաշտ դուրս չգալու փաստով:
«Ես, իհարկե, գերաստղ չեմ: Նորմալ մարդ եմ: Բայց ինձ համար բարդ իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնա»-ում, քանի որ տեղ չեմ գտնում թիմի հիմնական կազմում: Իսպանիայի առաջնության հանդիպումներում խաղադաշտ է դուրս գալիս Կլաուդիո Բրավոն, իսկ ես մասնակցում է Իսպանիայի գավաթի խաղարկության և Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Իհարկե, ավելիին եմ ձգտում:
Կատալոնական ակումբում ինձ լավ ընդունեցին, բայց այստեղ ոչ ոք որևէ բան չի երաշխավորում: Ես ձգտում եմ թիվ մեկը դառնալ «Բարսելոնա»-ում: Դժվար է հարմարվել այն մտքին, որ դու պահեստայինների նստարանին ես»,- Marca-ն մեջբերում է Տեր Շտեգենի խոսքերը:





































