Ֆրանսիայում Նապոլեոնի նկատմամբ դատ կլինի, հայտնում է TASS-ը: Այդ գործընթացը մտադիր է իրականացնել մայիսի 21-ին Ֆրանսիական դեբատների դաշնությունը:
Հասարակական միության ղեկավարների հաղորդմամբ՝ Նապոլեոն Բոնապարտը կլինի գործընթացի կենտրոնում, որը տեղի կունենա Վաթեռլոոյի ճակատամարտում «Մեծ բանակի» պարտությունից 200 տարի անց: Նրանք հիշեցրել են, որ կայսրը 1815 թ. արտաքսվել է Սուրբ Հեղինե կղզի՝ այդպես էլ իրավունք չստանալով բաց դատական գործընթացում պաշտպանելու իր շահերը:
Հիմա մեղադրողներն ու պաշտպաններն ընտրվում, են մրցույթների ընթացքում, որոնք անցկացնում են Սորբոնը, Քաղաքական գիտությունների ինստիտուտը և Բարձրագույն առևտրային դպրոցը: Ոչ պակաս մանրակրկտորեն ընտրվում է նաև երդվյալ ատենակալների կազմը, որոնց թվում, սպասվում է, որ ֆրանսիացի հայտնիներ կլինեն:
Գործընթացը նվիրված է անցած ամիս Ֆրանսիայում սկսված մեծաթիվ պատմական վերափոխումներին, որոնք կոչված են վերականգնելու 200 տարվա վաղեմության իրադարձությունները՝ Էլբա կղզուց Նապոլեոնի փախուստը և նրա կրկնակի իշխանության հաջորդ 100 օրերը:
«Մեր նպատակն է՝ զբոսնել անցյալի մեջ և խրախուսել պատմության նկատմամբ հայրենակիցների հետաքրքրությունը»,- հայտարարել է Ֆրանսիական դեբատների դաշնության նախագահ Ռոմեն Դեշարնը:- Մենք նաև կուզենայինք նպաստել հռետորական արվեստին, քանի որ խոսքը ցանկացած հաղորդակցության հիմքում է»:









































