Հունաստանը պատրաստվում է դեֆոլտ հայտարարել՝ ապրիլի վերջին միջազգային վարկատուների հետ բանակցությունների տապալման դեպքում: Այս մասին գրում է Financial Times-ը:
Հունաստանի կառավարությունը մայիսին և հունիսին կարող է սառեցնել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) 2.5 մլրդ եվրոյի վճարումը, քանի որ միջոցները չեն բավարարում պետծառայողների աշխատավարձերի և թոշակների վճարումների համար:
«Մենք հասել ենք ճանապարհի վերջին… Եթե եվրոպացիները ֆինանսական օգնության հիմնադրամից գումարներ չտան, ապա դեֆոլտին այլընտրանք չի լինի»,- պարբերականին հայտնել է Հունաստանի կառավարության անանուն աղբյուրը:





































