Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն պաշտոնապես հայտարարել է 2016-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարում նախընտրական արշավի մեկնարկի մասին։
«Ես հայտարարում եմ նախընտրական արշավի մեկնարկի մասին»,- հայտարարել է Ռուբիոն՝ ելույթ ունենալով հայրենի Ֆլորիդա նահանգում կողմնակիցների առջև։
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու քաղաքական գործչի մտադրության մասին հայտնել էին տարբեր ԶԼՄ-ներ։
«Ժամանակն է մեր սերնդի համար ուղի բացել դեպի Ամերիկայի նոր դար»,- ասել է նա։
Օբամայի քաղաքականությունը նա անվանել է «երեկվա առաջնորդություն»։
Ռուբիոն քննադատության է ենթարկել ներկայիս վարչակազմի քաղաքականությունն Իրանի հետ բանակցություններում։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում պատանդ է դարձել Իսրայելը։ Նա նշել է, որ իրենք այլևս չպետք է բախվեն չինական և ռուսական ագրեսիայի հետ։
Ռուբիոն համարվում է ամերիկյան քաղաքականության ծագող արև։









































