Burning Desire ստեղծագործության համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Jaguar F-type երկտեղանի բաց ավտոմեքենան, որի դեմքը 2012թ. դարձել է Լանա Դել Ռեյը: Երգն արդեն վերածվել է սաունդթրեքի Jaguar «Desire» գովազդային տեսահոլովակի համար:
Տեսահոլովակը նկարահանվել է Լոնդոնի Rivoli Ballroom համերգային սրահում:
Երգչուհին շատ ջերմորեն է արտահայտվել Jaguar ընկերության հետ համագործակցության մասին:
«Արվեստում երբեմն ստիպված ես լինում բարդ որոշումներ կայացնել: Ես հավատում եմ, որ մարդն ինքն է ընտրում իր ուղին և վերջին հաշվով պարգև է ստանում այն բանի համար, որ հետևում է իր ներքին ձայնին: Ես բացարձակ համերաշխ եմ Jaguar-ի մարդկանց ստեղծագործական համոզմունքի հետ և ինձ շատ հաճելի է աշխատել նրանց հետ»,- հայտարարել է երգչուհին:
Jaguar F-type-ի դեմքը դառնալու առաջարկը դարձել է երգչուհու ամենահաջող գովազդային պայմանագրերից մեկը: Բացի դրանից՝ Լանա Դել Ռեյն աշխատել է Versace-ի և շվեդական H&M ապրանքանիշերի հետ:







































