Արդեն 40 տարի Լուսնի վրա է գտնվում ընտանեկան լուսանկար: Այս փաստը քիչ է հայտնի: «Ապոլլոն-16»-ի տիեզերագնաց Չարլի Դյուկը տիեզերքում թողել է ոչ միայն իր հետքը, այլև իր ընտանիքի լուսանկարը:
1972 թ. ապրիլի 23-ին տիեզերագնացներ Չառլի Դյուկն ու Ջոն Յանգը պետք է Լուսնի մակերևույթի ուսումնասիրություն կատարեին: Մինչ տիեզերագնացները կուղևորվեին դեպի առաջին երկրաբանական կանգառ` Սլիվա խառնարան, լուսնային մոդուլի օդաչու Դյուկը Լուսնի վրա է թողել իր լուսանկարը` կնոջ և երկու որդիների հետ: Լուսանկարը մինչև հիմա այնտեղ է:
Լուսանկարի հակառակ երեսին կա հետևյալ գրառումը. «Սա Երկիր մոլորակից տիեզերագնաց Դյուկի ընտանիքն է: Մենք Լուսնի վրա ենք եղել 1972 թ. ապրիլին»:








































