Ուսումնասիրողները պարզել են, որ ռեստորաններում և սրճարաններում սնվելը հիպերտոնիայի պատճառ է դառնում, ընդ որում` կանայք ավելի են դրան հակված, քան տղամարդիկ: Այս մասին պատմող հոդվածը հրապարակվել է Тhe American Journal of Hypertension ամսագրում:
Գիտնականները վերլուծել են 18-40 տարեկան 501 մարդու առողջական վիճակը: Գիտնականները հաշվի են առել ոչ միայն նրանց ընթացիկ ֆիզիկական վիճակը, այլև կենսակերպը, թե որքան հաճախ են նրանք զբաղվում սպորտով, որտեղ և քանի անգամ են նրանք սնվում:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կամավորների 27,4 տոկոսը բարձր ճնշման հակում ունեն: Այդ մարդկանց մեծ մասը տղամարդիկ են եղել և սովորություն են ունեցել շաբաթական առնվազն մեկ անգամ դրսում սնվել:
Գիտնականները հայտարարել են, որ նման կախվածության պատճառը ռեստորանային ուտեստի պատրաստման կառավարման անհնարությունն է: Որպես հետևանք՝ մարդիկ այնքան ճարպեր և շաքար են օգտագործում, որը գերազանցում է տնային պայմաններում պատրաստված սննդի կալորիականությանը:









































