Քիմ Քարդաշյանը չի դադարում բարձրաձայնել իր մասին: Բոլոր սիրահարների տոնի նախօրեին նա փոխել է իր դասական սանրվածքը աֆրիկյան հյուսքերի հետ:
Հետաքրքիր է, թե ինչն է նրան դրդել այդպես վարվել: Բացառված չէ, որ սիրելիին յուրօրինակ խոստովանություն անելու համար է այդ սանրվածքը: Քիմը, սակայն, առաջին անգամը չէ, որ փոփոխում է իր ոճը և զարմացնում երկրպագուներին: Քիմը լուսանկարներ ունի, որտեղ նա շիկահեր է, կամ կարճ մազերով: Եվ հիմա, հղի լինելով, Քիմը մտել է Քանյե Ուեսթի R’n’B-ոճի մեջ: Շատերը կարծում են, որ այս նոր սանրվածքը չի սազում նրա դեմքին:
Բացի դրանից, գիտնականներն ապացուցել են, որ բարդ սանրվածքներ անողներին ճաղատություն է սպառնում:







































