Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Մարտին Կասարեսը հայտարարել է, որ երբեք չի մտածել ակումբից հեռանալու մասին, անգամ այն ժամանակ այդ մասին չի մտածել, երբ քիչ խաղաժամանակ է ստացել:
«Ո´չ, ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ես ուզում եմ խաղալ միմիայն «Յուվենթուս»-ում: Ես երջանիկ եմ ու ուզում եմ այս թիմի կազմում հանդես գալ: Կցանկանայի այստեղ մնալ նաև ապագայում»,- Football Italia-ն փոխանցում է Կասարեսի խոսքերը:






































