Թուրքիայի ազգային արժույթը դարձյալ նորացրել է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրայի 2,6565 նշագծին: Այս մասին վկայում են Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները:
Լիրայի փոխարժեքը օրվա առաջին կեսին դոլարի նկատմամբ կորցրել է մոտ 1%: Փորձագետներն ակնկալում են լիրայի հետագա թուլացում, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական ազգային արժույթը թուլանում է Թուրքիայում հունիսի 7-ին նախանշված խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական անորոշության ֆոնին:
Դոլարի նկատմամբ թուրքական լիրան տարեսկզբից ընկել է 14%-ով:








































