Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որում աստղաթիռները, որոնք ծանոթ են «Աստղային պատերազմներ» սերիալի երիկրպագուներին, հարձակվում են Լոս Անջելեսի վրա: Ամերիկայի ամենահայտնի քաղաքներից մեկում իսկական պատերազմ է՝ գրում է filmpro.ru-ն:
Այս տարի «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուների ակտիվությունը ապշեցնում է՝ գրեթե ամեն շաբաթ համացանցում հայտնվում են տարբեր տեսանյութեր բոլոր ժամանակների ամենահայտնի տիեզերական սագայի մոտիվներով:
«Աստղային պատերազմների» լիամետրաժ շարունակությունը էկրաններ դուրս կգա 2015թ. դեկտեմբերի 17-ին:
Սագայի 7-րդ էպիզոդի իրադարձությունները կզարգանան 30 տարի անց այն իրադարձություններից, որ նկարագրվել են «Աստղային պատերազմներ. Ջեդայի վերադարձը» ֆիլմում:








































