Միացյալ Թագավորությունում 50 դպրոցում հետաքննություն է սկսել հակաբրիտանական արժեքների հնարավոր քարոզների գործով, հայտնում է The Telegraph-ը:
Ստուգումների ընթացքում, որն անցկացրել է Բրիտանիայի կրթության նախարարությունը, պարզվել է, որ ծայրահեղականների հիմնադրած ուսումնական հաստատությունները գոյություն ունեն ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ Լուտոնում, Բիրմինգհեմում ու Լոնդոնում:
Խոսքը մասնավոր դպրոցների մասին է, որտեղ ուսուցումն իրականացվում է այլընտրանքային ծրագրով, որոնք չեն համընկնում պետության սահմանած չափանիշների հետ:
Ինչպես հայտնում է թերթը՝ հղում անելով բրիտանական իշխանության ներկայացուցիչներին, արմատականացման կարող են ենթարկվել տանը սովորող երեխաները: Ռիսկի խմբում են Սոմալիից, Բենգալիայից ու Պակիստանից եկած դպրոցականները:








































