Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երեկվա հայտարարությունը կարող է «բեկումնային պահ» դառնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և լրացուցիչ բեռ դնել Թուրքիայի վրա՝ հարկադրելով Անկարային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։
«Սա հավանաբար բեկումնային պահ է՝ երկու պատճառով: Նախ, այսօր Թուրքիան ավելի շատ է մեկուսացված՝ փորձելով ժխտել Ցեղասպանության պատմական իրողությունը: Երկրորդը, Հռոմի պապի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել Թուրքայի վրա՝ վերականգնելու հարաբերությունները Հայաստանի հետ, բացելու հայ-թուրքական սահմանը, հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և ճանաչելու Ցեղասպանության փաստը», – «Ազատության» հետ զրույցում ասել է Կիրակոսյանը:
Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում








































