Երաժիշտ Բոբի Բրաունն առաջին անգամ հրապարակավ պատմել է իր դուստր Բոբբի Քրիստինայի մասին, որը կոմայի մեջ է, հայտնում է The Daily Mail-ը: Դա եղել է Լոս Անջելեսում Բրաունի շաբաթօրյա համերգի ժամանակ: «Չգիտեմ՝ ինչ դժոխքի միջով եմ անցնում հիմա»,- խոստովանել է արտիստը և հավելել, որ ամեն ինչ թողնում է Աստծո ողորմածությանը:
Թերթը նշում է, որ Բրաունի այդ ելույթը եղել է հանրության առջև երաժշտի առաջին ելքը այն ժամանակվանից ի վեր, երբ նրա և Ուիթնի Հյուսթոնի դուստրը կոմայի մեջ է ընկել: Արտիստը մանրամասներ չի ասել Բոբի Քրիստինայի մասին, բայց խոստովանել է, որ դժվար ժամանակներ է ապրում: «Ես ուզում եմ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ այսօր երեկոյան եկել եք աջակցելու ինձ և իմ ընտանիքին»,- հանդիսատեսին ասել է Բրաունը:
Պարբերականը գրում է նաև, որ իր 45-րոպանոց ելույթի ժամանակ երաժիշտը հասցրել է գովազդել սուսների սեփական հոսքագիծը:











































