Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի բնակիչներն օգտվում են անվճար ակնաբուժական ծառայություններից

Կոտայքի մարզում արդեն մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2015 թ. ծրագիրը, որի շրջանակներում 3000 մեծահասակներ և 1500 երեխաներ արդեն անցել են անվճար ակնային զննումներ։ Մարտի 30-ից ապրիլի 4-ը Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Եղվարդ քաղաքում և զննումների արդյունքում խորացված հետազոտության և հետագա միջամտության կարիք ունեցողներն այցելել են հիվանդանոց ու ստացել անվճար բուժօգնություն։

Աչքի շարժական հիվանդանոցը ներկայումս Աբովյան քաղաքում է և այստեղ կմնա միչև ապրիլի 18-ը, հաջորդ կայանը կլինի Հրազդան քաղաքը՝ ապրիլի 20-ից մայիսի 8-ը։ Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Աչքի շարժական հիվանդանոց են այցելել Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները :

«Մեր գործըկերների հետ համատեղ «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում ենք արդեն 5-րդ տարին անընդմեջ: Թեև այս ընթացքում ավելի քան 67 000 մարդ հասցրել է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից՝ ցավոք, դեռևս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ և այս ծրագիրը շարունակելու կարիք կա, ինչը պատրաստվում ենք իրականացնել», – ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Սա Աչքի շարժական հիվանդանոցի թվով 2-րդ ացն է Կոտայքի մարզ Orange Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, որի ընթացքում պլանավորվում է իրականացնել 450 խորացված հետազոտություն, 250 լազերային միջամտություն կամ վիրահատություն, ինչպես նաև կտրամադրվեն 100 ակնոցներ մեծահասակներին և 170 երեխաներին։ ԱՇՀ-ի հաջորդ կայանը կլինի Լոռու մարզը» – նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Աչքի շարժական հիվանդանոցը նախորդ անգամ Կոտայքի մարզ այցելել է 2013թ.-ին:

ՀԱՆ-ը իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շնորհիվ ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա ակնային զննումներ են անցել, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: Ծրագիրը գործել է Հայաստանի ինը մարզերում, որոնցից Կոտայքի և Լոռու մարզում այս տարի կիրականցվի կրկնակի այցելություն, իսկ Շիրակի և Արագածոտնի մարզ աչքի շարժական հիվանդանոցը կայցելի երրորդ անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում