Սեուլի ազգային պարկի արվարձանում հայտնվել է երկրաչափական ձևերով մեծ և ինքնատիպ առանձնատուն։ Պատվիրատուների ցանկությունը՝ «մոտ լինել բնությանը», ճարտարապետները բառացի են ընդունել և նախագծել են շենք՝ ծաղկի տեսքով, իսկ ներքին տարածությունը պատել կանաչով։
Iroje KHM Achitects ֆիրմայի ճարտարապետները ավարտել են մասնավոր առանձնատան կառուցումը: Կառույցի անվանումը՝ Hwa Hun, թարգմանվում է որպես «Ծաղկող տուն»: Բանն այն է, որ իր ձևով այն հիշեցնում է բացված լոտոս՝ գրում է Novate.ru-ն:
Անկյունավոր ճակատային մասերը ունեն ոչ միայն էսթետիկական, այլև գործնական նշանակություն՝ հարևաններին թույլ չեն տալիս տեսնել տան ներսը:
Ճարտարապետները տան կենտրոնում մի քանի բաց տարածք են կառուցել՝ բուսականությամբ: Սենյակների միջև աստիճաններին կարելի է տեսնել իսկական մարգագետիններ:
Տան ներքին հարդարանքի առարկաները ևս անկյունաձև են:

















































