Սիրիայի Իդլիբ նահանգից Դամասկոս ուղևորվող ավտոբուսի 45 ուղևորներին զինված մարդիկ պատանդ են վերցրել: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքը:
Պատանդները հիմնականում կանայք և երեխաներ են:
Վերջին շաբաթներին Սիրիայի անվտանգության ուժերը նկատելիորեն ակտիվացել են: Երկուշաբթի ապստամբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Եփրատ գետի՝ երկրի խոշորագույն ամբարտակը:
Շաբաթ օրն էլ կատաղի մարտերի արդյունքում ապստամբները գրավել են մայրաքաղաքի հիմնական ավտոմայրուղին:









































