Ոմանց համար Սուրբ Վալենտինի օրը ևս մեկ անգամ սեր խոստովանելու առիթ է, սակայն բրիտանացի սիրահարները համաքաղաքացիներին կոչ են անում սիրո զոհասեղանին դնել սեփական օրգանները: Հանուն դրա նրանք որոշել են մերկանալ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Organ Donation հասարակական կազմակերպության ղեկավարությունը փետրվարի 14-ի առիթով որոշել է թողարկել բավականին համարձակ սոցիալական գովազդ: Այն լուսանկարել է մի քանի մերկ սիրահար զույգերի՝ բրիտանացիներին կոչ անելով դառնալ օրգանների դոնորներ և գրանցվել համապատասխան ռեեստրում:
Ֆոտոսեսիայի մասնակիցներին ըստ գրավչության չեն ընտրել. հիմքում օրգանների փոխպատվաստման ենթարկված լինելու փաստն է:
Ակցիայի նշանաբանն է՝ «Թող սերը շարունակի ապրել»: Organ Donation-ի տվյալներով՝ տարեկան հազարավոր եվրոպացիներ են մահանում. համապատասխան դոնորի սպասելը երբեմն անհամատեղելի է լինում կյանքի հետ: