ԱՄՆ-ը և դաշնակիցները շաբաթ օրից սկսած մինչև կիրակի առավոտ երեք ավիահարված են հասցրել Սիրիայում, 10 ավիահարված` Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ամերիկացի զինվորականներին:
Սիրիայում բոլոր ավիահարվածները հասցվել են Քոբանի քաղաքում տեղակայված իսլամիստների դիրքերին: Իրաքում հարձակման են ենթարկվել Մոսուլի, Ռամադիի և Սինջարի թիրախները:









































