Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն որոշել է փորձել ապրել շաբաթական 29 դոլարով: Այժմ ԱՄՆ-ում մթերային օգնության ծրագրի շրջանակներում աղքատ քաղաքացիներին այդքան գումար է հատկացվում:
Ինչպես վկայում է Twitter-ում հրապարակված լուսանկարը, Փելթրոուն, որն աչքի է ընկնում իր անթերի ոճով և լավ կազմվածքով, գնել է բացառապես օգտակար մթերքներ` չմշակված բրինձ, սև լոբի, հավկիթ, կանաչեղեն, լոլիկ, ավոկադո, սոխ, սխտոր և յոթ լայմ: Ցուցակում չի ընդգրկվել ոչ մի կաթնային և մսային մթերք:
Դերասանուհին փորձ է անցկացնում ակցիայի շրջանակներում, որի նպատակն է ապացուցել, որ գործնականում անհնար է ապրել օրական 4.3 դոլարով, և անհրաժեշտ է մեծացնել ծրագրի ֆինանսավորումը:
Սոցցանցերի օգտատերերը մեկնաբանել են դերասանուհու մթերքների ցուցակը:
«Կցանկանայի տեսնել, թե ինչպես է հնարավոր մեկ շաբաթ այս մթերքներից նորմալ ճաշ պատրաստել: Փելթրոուն կտրված է իրականությունից»,- գրել է նրանցից մեկը:









































