Որոշ մթերքներ բարձրացնում են ծնող դառնալու հավանականությունը: Մեր օրերում շատ զույգեր դժվարություն ունեն բեղմնավորման հարցում: Սննդակարգն ազդեցություն ունի ձվաբջիջների և սպերմատոզոիդների որակի վրա:
Հանքանյութերով, վիտամիններով, օգտակար ճարպերով և սպիտակուցներով հարուստ դիետան նախապատրաստում է կնոջ ու տղամարդու օրգանիզմը բեղմնավորման:
Բեղմնավորմանը նպաստող սննդամթերքների թվում են ավոկադոն, դդումը, բազուկը, ձկնեղենը, նուռը, ձուն, հունական ընկույզը:







































