Այսօր Դյուսելդորֆի և Համբուրգի օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից անցկացվող գործադուլի պատճառով առնվազն 270 չվերթ է չեղյալ հայտարարվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով օդանավակայանների ներկայացուցիչներին:
Գործադուլի պատճառը աշխատավարձերի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլի ձախողումն էր: Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի՝ միջինը 30 տոկոսով բարձրացում:
Արհմիությունը չի բացառում, որ գործադուլը կարող է շարունակվել նաև ուրբաթ: