Հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը շարունակում է օգնել երեխաներին: Վերջերս նա մի տղայի է նվիրել «Երկաթե մարդու» ձեռքի պրոթեզը, իսկ այժմ օգնում է կլինիկա կառուցել, գրում է Lady.ru-ն:
Հանուն դրա՝ Դաունի կրտսերը յուրօրինակ վիճակախաղ է կազմակերպել: Ցանկացողը կարող է վիճակախաղի տոմս ձեռք բերել, որն արժե 10 դոլար: Այժմ վաճառված տոմսերից հավաքվել է 1.5 մլն դոլար:
Սակայն դեռևս առջևում է գլխավոր մրցանակի խաղարկությունը: Դերասանի խոսքերով` հաղթող տոմսի սեփականատերը կհրավիրվի Լոս Անջելես` «Վրիժառուներ․ Ալթրոնի դարաշրջանը» ֆիլմի շնորհանդեսին:
Հաղթողը Լոս Անջելես կժամանի ուղղաթիռով, տոնական հագուստով, նրան նաև թույլ կտրվի կարմիր գորգով անցնել Դաունիի հետ:
Վիճակախաղից ստացված գումարը դերասանը կփոխանցի «Ջուլիայի մանկական հոսփիսին»:














































