Աճուրդային Сhristie’s տան փետրվարի 13-ի երեկոյան կայացել է վաճառք, որը նվիրված էր հետպատերազմյան և ժամանակակից արվեստին: Այնտեղ վաճառվել է Դեմիեն Հերսթի «Հոտից հեռու» կտավը: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությունում՝ մարմնի երկայնքով կիսված ոչխարը տեղադրված է ֆորմալդեհիդի լուծույթով լցված երկու տարաների մեջ և վաճառվել է 3 մլն դոլարով:
Աշխարհի ամենաթանկ ժամանակակից նկարիչներից մեկի՝ Հերսթի աշխատանքը ստեղծվել է 1995 թ.: Հենց այդ ժամանակ Դեմիեն Հերսթը դարձել է Թյորների մրցանակաբաշխության դափնեկիր: Հերսթը ստեղծել է ոչխարի մասին կտավի չորս տարբերակ, սակայն Сhristie’s-ը վաճառել է միայն մեկ տարբերակը:
Ընդհանուր առմամբ, Сhristie’s-ի աճուրդը բերել է 127,7 մլն դոլար և ցույց է տվել հետպատերազմյան ու ժամանակակից արվեստի նկատմամբ աճող հետաքրքրությունը:
Сhristie’s-ի աճուրդում վաճառված գլխավոր իրը դարձել է Ժան-Միշել Բասկիայի «Թանգարանի պահակները», որոնք վաճառվել են 14,6 մլն դոլարով:









































