«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 70 մլն եվրո է առաջարկում Դորտմունդի «Բորուսիա»-ին` պաշտպան Մատս Հյումելսի և կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի իրավունքների դիմաց:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը զգալի գումար է ստացել թիմի կազմը հզորացնելու նպատակով:
Մասնագետը բարձր է գնահատում դորտմունդյան ակումբի երկու ֆուտբոլիստների խաղային որակներն ու ցանկանում է նրանց տեսնել իր թիմի կազմում:






































