Friday, 05 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26

Հայաստանում 196 ընտրող 100 տարեկանից բարձր են

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացրել է 2012թ. հանրապետության նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ: Մոնիտորինգի առաջին փուլում վեր է հանվել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մշտական բնակչության (համաձայն 2011թ. մարդահամարի) և 2013թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ընտրողների թիվը՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի ընտրողների:
Ընտրողների թիվը ներկայացված է ըստ նրանց տարիքի, հասցեների՝ հաշվառված, ոչ ստանդարտ կամ առանց հասցեների: Ներկայացված է նաև այն ընտրողների թիվը, որոնց ծննդյան օրն ու ամսաթիվը նշված չեն, ինչպես նաև նրանց, որոնց տվյալները տարբեր տեղամասերում ամբողջովին համընկնում են:

Համաձայն 2001 և 2011 թվականների մարդահամարների տվյալների՝ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 194.157 մարդով: Միևնույն ժամանակ, համեմատելով 2003 և 2013 թվականների ընտրողների թվերը, պարզվում է, որ ընտրողների թիվն աճել է 202.346-ով: Ընտրացուցակներում առկա է 73.087 ընտրող, որոնք ծնվել են մինչև 1932 թ. հունվարի 1-ը, և 5613 ընտրող՝ ծնված 1995թ. հունվարի 1-ից հետո:

Ընտրացուցակներում առկա է 10.773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող, 49.843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները:

Մոնիտորինգի արդյունքում պարզվել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կա 196 ընտրող, որոնց տարիքը 100-ն անց է: Հանրապետության 17 հասցեներում կա 100-ից ավելի գրանցված մարդ, 112 զույգ ունեն բացարձակ նույն տվյալները՝ անուն-ազգանուն-հայրանունը, և նույնիսկ ծննդյան ամսաթիվն և օրն են կրկնվում: Սակայն ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, իրեն ոստիկանությունից ասել են, որ դա պարզապես համընկնում է:

Վարուժան Հոկտանյանը անդրադարձավ նաև ընտրակեղծիքներին՝ ասելով, որ իր համար ամենաանընդունելին վարչական ռեսուրսի կիրառումն է:

«Հայաստանում տարածված է անընդունելի մի երևույթ՝ վերադասն իր աշխատակցին ստիպում է քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին. սա ամենաահավոր ընտրակեղծիքն է: Գործարանում կամ աշխատավայրում ցուցակագրում են, անձնագրի տվյալներ հավաքում և այլն: Արդեն մի քանի նման դեպքի մասին լսել եմ: Ինչ վերաբերում է մի հասցեում 100-ից ավելի գրանցում ունեցող մարդկանց, ապա մեզ հաջողվեց այցելել նրանցից միայն մեկը, և պարզվեց, որ 49-50 սեփական տուն պարզապես նույն հասցեն ունեն: Ցավոք, մենք այդքան հնարավորություն չունեինք ստուգելու մնացածը»,- ասաց նա:

Վ. Հոկտանյանը վստահված անձանց և դիտորդներին հորդորում է, հաշվի առնելով վերը նշվածը, քվեարկության օրը ընտրատեղամասերում լինել ծայրաստիճան ուշադիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում