Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Եթե ուզում են ընդդիմադիր որևէ մեկին չհանդիպել, պետք է բնակչության 90 տոկոսին աքսորեն

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, Ազատամարտիկների դաշինքը հայտարարություն տարածեց, որտեղ կոչ է անում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանությունները նման կոշտ քայլի գնացին, նաև ինչպե՞ս եք վերաբերվում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գործունեությանը։

-Ես միշտ ասել եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է պետք, որ ապրիլի 24-ին ընդառաջ ներքաղաքական խնդիրներ վեր հանելն անթույլատրելի է, բայց այնպես, ինչպես վարվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամների հետ, անթույլատրելի է: Ամեն դեպքում, իշխանության պատճառաբանությունները, թե անհրաժեշտություն կար տղերքին մեկուսացնելու, ձերբակալելու, ազատազրկելու, այնքան էլ հիմնավոր չէ: Ես այս մոտեցումները դատապարտել եմ, և դատապարտում եմ, մանավանդ, որ գործը ազատամարտիկի հետ է կապված։ Ինձ համար դա անընդունելի է, քանի որ բոլորս էլ գիտենք` ազատարմատիկները երբեք այնպիսի քայլ չեն անի, որը կվնասի Հայաստանի Հանրապետությանը: Այնպես չէ, որ ազատամարտիկները ձգտում են իշխանության, իհարկե ոչ: Ունեն խնդիր երկրի վիճակը լավացնելու: Նրանք իհարկե չէին տանի երկիրը ապակայունացման, անվտանգության հետ կապված խնդիր չէր առաջանա, լարված վիճակ չէր լինի, դրա համար որևէ վտանգ չկար, և մեր հայտարարությունը իշխանություններին հենց դրա մասին էր:

-Բայց չեք մասնակցում նրանց ակցիաներին, որտեղ պահանջում են անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

-Մենք միանշանակ գիտենք, որ այստեղ իշխանությունները քաղաքական կամք պետք է դրսևորեն: Նրանք այն մարդիկ չէին, որ կարող էին վտանգ ներկայացնել մեր երկրին: Հետագա քայլերն իշխանությունները պետք է անեն: Եվ դրանից հետևություն կլինի: Իրավական առումով նրանք այսօր ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել, որ մենք համոզվեինք, որ այլ ճանապարհ չկար, քան տղաների ձերբակալությունը, որ պարտադիր մեր երկրի և մեր հյուրերի անվտանգությունը վտանգված էր: Նրանք քաղբանտարկյալներ են, պայքարի արդյունքում են հայտնվել անազատության մեջ և այսօր, երբ մենք աշխարհին ներկայանում ենք 100-րդ տարելիցին այս վիճակով, սա խոսում է այն մասին, որ երկրի վիճակը տագնապալից է:

-Իրական վտա՞նգ զգաց իշխանությունը 100-ամյակն առանց ռեժիմի գործողություններում, դրա՞ համար դիմեց այսպիսի քայլերի:

Եթե հիմա իրենք ուզում են այնպես անել, որ ընդդիմադիր որևէ մեկին չհանդիպեն, ապա ստիպված կլինեն բնակչության 90 տոկոսին աքսորել, որովհետև 90 տոկոսն այսօր ընդդիմադիր է։ Այսօր ուրիշ խնդիր է դրված, պետք է նրանք մեր պետության, մեր երկրի, մեր վաղվա օրվան ուղղված կառավարման մեխանիզմը փոխեն, ոչ թե այս կամ այն խմբին ձերբակալեն, ահաբեկեն, քաղաքական ուժերի ղեկավարներին վախեցնեն, հարկային տեռոր անեն, դատական գործընթացներ սկսեն և այլն։ Ճիշտ հակառակը, պետք է այդ ամենը մի կողմ դնեն ու մտածեն, թե ինչպես կարելի է երկիրն այս վիճակից դուրս բերել։ Հիմա մենք բոլորս նույն նավի վրա ենք։ Մենք այսօր խոսում ենք ցեղասպանության մասին, բայց այսօր ցեղասպանում ենք մեր ազգին, որտեղ արտագաղթն ահագնացող տեմպերի է հասել։ Լավ, աշխարհին ի՞նչ ենք ուզում ցույց տալ, որ օսմանցի թուրքից ավելի լա՞վն ենք, մինչդեռ այսօրվա իշխանությունը մեզ հետ նույն կերպ է վարվում։ Եթե այսօր մարդիկ ահազանգում են խնդիրների մասին, ոչ թե պետք է նրանց ազատազրկել, այլ վերանայել սեփական վարքը։ Այնպես որ, հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալված տղաներին։ Իսկ տղաներին ու ոչ միայն նրանց, կասեմ, որ այսօր ներքաղաքական խնդիրների ժամանակը չէ, պետք է մեր բոլորի ջանքերը համատեղենք՝ աշխարհին ներկայացնելու Հայ դատի խնդիրը։

Այն, որ ժամ առաջ մեր երկրին իշխանափոխություն է պետք, դրանում կասկած չկա, դա, իմ համոզմամբ, միակ ձևն է երկիրն այս վիճակից հանելու համար, բայց ապրիլի 24-ի նախաշեմին ներքաղաքական խնդիրներ բարձրացնելուն կողմ չենք։ Ես վստահ եմ, որ տղաներն արդեն փոխել էին իրենց դիրքորոշումը և ապրիլի 24-ից հետ էին պայքարի դուրս գալու, որի մասին արդեն հայտարարել էին։ Այնպես որ, դրսի հյուրերի անվտանգության պատրվակով նրանց ձերբակալելն անհիմն էր։ Ինձ համար իշխանությունների ներկայացրած այդ փաստարկները հիմնավոր չեն ու չհամոզեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում