Պատրաստվում է շուկա դուրս գալ մոծակների և այլ միջատների ոչնչացման լազերային սարքավորում: Այս մասին հայտնում է svit24.net-ը:
Global Good կազմակերպությունը և ֆլորիդական Lighting Science ընկերությունը համաձայնագիր են ստորագրել դաշտային նախատիպի համատեղ թողարկման վերաբերյալ: Lighting Science-ը նաև ծրագրում է այդ համատեղ նախագիծն օգտագործել նոր նախագիծ սկսելու համար՝ կենտրոնացած միջատների վերահսկողության ապրանքների վրա:
Ֆոտոնային արգելքի տեխնոլոգիան օգտագործում է ոչ թանկարժեք սենսորներ, լազերներ և կառավարող ծրագրային ապահովում՝ միջատներին ճանաչելու, հետևելու և ոչնչացնելու համար:
Սկզբում համակարգը մշակել է Intellectual Ventures կոնսորցիումը՝ զարգացող երկրներում մալարիայի մոծակների դեմ պայքարի համար, սակայն այն նաև ավելի լայն կիրառման ներուժ ունի գյուղատնտեսության մեջ:
«Թանկարժեք մշակաբույսերի արտահանման ներուժը կարող է զգալիորեն մեծանալ, եթե դաշտերում ոչ անվտանգ և անարդյունավետ միջատասպանների փոխարեն լուսային պերիմետր տեղադրվի վնասատու միջատների մոնիթորինգի և ոչնչացման համար»,- ասում է Global Good-ի ավագ փոխնախագահ Մաուրիցիո Վեչիոնեն:









































