Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին որոշել է իր նոր ֆիլմի դերասանական կազմը և անվանումը: «Չիրաք» ֆիլմում կխաղան Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջերեմի Փիվենը, ռեփերներ Քանյե Ուեսթն ու Քոմմոնը: Այս մասին հայտնում է The Wrap-ը:
Սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ ֆիլմի գործողությունները տեղի կունենան Չիկագոյում` տեղի հանցախմբերի միջև պարզաբանումների ֆոնին:
Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Amazon ընկերության կինոդեպարտամենտը, որը ստեղծվել է 2010 թ. և առայժմ մասնագիտացել է սերիալների ոլորտում: Amazon Studios-ը նաև օրիգինալ սերիալի վրա համատեղ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվել է ռեժիսոր Վուդի Ալենի հետ:
Ուեսթը վերջերս փոխել է իր գործակալին և ծրագրում է ավելի ակտիվորեն զբաղվել կինոկարիերայով:





































