Թունիսից դուրս եկած Air France ընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Փարիզի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է AirLive-ը:
Նշվում է, որ 36 հազար ֆուտ (10.8 կմ) բարձրության վրա օդաչուները տեխնիկական անսարքության մասին են հայտնել:
Անձնակազմը որոշում է ընդունել` վերադառնալ թռիչքային կետ:
Տուժածների մասին տեղեկություն չկա:








































