Իրանի մայրաքաղաք Թեհրանում ԱԷՄԳ-ի և Իրանի միջև բանակցություններում հաջողվել է հասնել աննշան առաջընթացի: Ինչպես հաղորդում է PressTV-ին, կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի անցկացման մասին, սակայն վայրի և ժամանակի մասին չի հաղորդվում:
ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Սոլթանեին Fars գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենք պայմանավորվել են և որոշ կետերի շուրջ հանել են հակասությունների մի մասը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են նաև ուսումնասիրել նոր առաջարկներ, որոնք առաջ են քաշվել հանդիպմանը և դրանց վերաբերյալ կարծիքներ փոխանակել բանակցությունների հաջորդ փուլում:
ԱԷՄԳ ներկայացուցիչները մեկնաբանություններ չեն տվել:
ԱԷՄԳ-ին զուգահեռ, Իրանը բանակցություններ է վարում նաև վեց միջորդ պետությունների հետ (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Գերմանիա): Փետրվարի 26-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալու է «վեցյակի» և Իրանի հանդիպումը:









































