Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Արտահանումը մրցունակ կլիներ, եթե մեկ դոլարը 600-620 դրամ արժենար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը

Պարոն Նուշիկյան, այս պահին Հայաստանում ի՞նչ վիճակում է գտնվում գործարար միջավայրը:

– Շատ ծանր է, շատ դժվար: Ցանկալի է, որ հանրապետությունում տնտեսության վիճակը շատ ավելի լավ վիճակում հայտնվի, արտահանումը՝ առավել ևս: Բայց ներմուծումն էլ է նվազել: Ընդհանրապես կարծես թե մենք տնտեսական անկում ունենք:

– Ինչո՞վ է պայմանավորված այդ ծանր վիճակը: Միայն արտաքին գործոնի՞ ազդեցությամբ, ինչպես մեր պաշտոնյաներից շատերն են ասում:

Հիմնականում արտաքին գործոնների հետ է կապված, Ռուսաստանի տնտեսության անկման հետ է կապված, որովհետև մեր արտահանման զգալի մասը՝ լեռնամետալուրգիան ու հանքարդյունաբերությունը հանած, գնում է ՌԴ: Մենք գիտենք, որ ՌԴ-ն այսօր ծանր վիճակում է, ռուսական ռուբլու անկումը մեր տնտեսությունը մրցունակ չի դարձնում: Այդ պատճառով էլ մեր արտահանման ծավալներն աղետալի վիճակում են գտնվում:

Դո՞ւք էլ եք կարծում, որ այս պայմաններում ճիշտ կլիներ վարել դրամի արժեզրկման քաղաքականություն:

Դա շատ դժվար հարց է, ու շատ դժվար է կանխատեսել՝ եթե դրամն այդքան արժեզրկվի, ինչ կկատարվի գազի, էլեկտրաէներգիայի գների, ընդհանրապես ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ: Դա շատ ծանր, դժվար հարց է:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ դոլարն ինչքա՞ն պետք է արժենա, որ ակտիվացնի տնտեսությունը՝ արտահանումը, արտադրությունը:

Եթե մենք դիտում ենք գյուղմթերքների արտադրությունը և արտահանումը, ապա կարծում եմ, որ 600-620 դրամի մասին կարող է խոսք գնալ: Այս դեպքում մեր արտահանումը մրցունակ կլինի:

– Որպես տնտեսության վատ վիճակի պատճառ Դուք միայն արտաքին գործոնը նշեցիք, իսկ ներքին ի՞նչ գործոններ են խանգարում, որ զարգացում տեղի չի ունենում:

Բնակչության արտագաղթը, արտագաղթի ծավալները, գնողունակության անկումը, գնաճը, որոշ առումով նաև՝ հարկային ու մաքսային մարմինների ոչ օբյեկտիվ մոտեցումները: Խոսքը բյուջեի համալրման մասին է: Բյուջեի հավաքագրման, որ երբեմն փորձ է արվում ամեն գնով բյուջեի ճեղքվածքները փակել:

– Լինո՞ւմ են դեպքեր, երբ տնտեսվարողից շատ ավելի են տանում, քան ինքը որպես հարկ կամ մաքսատուրք պետք է վճարեր:

Համենայնդեպս տնտեսվարողների կողմից կան նմանատիպ շատ բողոքներ գանձվող կանխավճարների տեսքով: Մի շարք խնդիրներ գոյություն ունեն, որոնք ուղղակի տնտեսվարողներին դնում են համեմատաբար վատ վիճակում:

– Անցած տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հավասար խաղի կանոններ ստեղծելու մասին: Այս ամիսների ընթացքում այդ ուղղությամբ տեղաշարժ եղե՞լ է:

Կարծում եմ՝ որոշակի բան փոխվել է: Հարկային մարմինների զեկույցներում կարելի է տեսնել, թե նախորդ տարվա համեմատ որ կազմակերպությունները ինչքան են ավելացրել իրենց վճարած հարկերը:

– Տնտեսական վատ վիճակն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր բիզնեսի վրա:

Ինչպես և բոլոր սեփականություն ունեցող բիզնեսների վրա: Մոտ 10 տոկոսով պակասել է շրջանառությունը և դրա հետևանքով՝ եկամուտներն ու շահույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում