Ամերիկահայերի համար դա վերածվել է հիասթափեցնող ծեսի։ Ամեն տարի՝ մինչև ապրիլի 24 ընկած օրերը, իրավապաշտպանները լոբբինգի են ենթարկում ԱՄՆ նախագահ Օբամային՝ կիրառելու «ցեղասպանություն» բառը՝ օսմանյան թուրքերի ձեռքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը նկարագրելու համար։ Եվ ամեն տարի, չնայած որպես թեկնածու տված խոստմանը, Օբաման հրաժարվում է օգտագործել այդ բառը՝ այս մասին The Los Angeles Times-ում գրում է հոդվածագիր Նոյ Բիրմանը։
Բայց այս անգամ, շարունակում է նա, իրավապաշտպանները հույս ունեն, որ ամեն ինչ այլ կլինի։ Այս տարի նշվում է 100-րդ տարելիցը. բարձր հետաքրքրության պահ, ավելացած սիմվոլիզմ և գործունեության շրջապտույտ։ Սա նաև Օբամայի նախագահության վերջի շրջանն է. որի ժամանակ նախագահը ցուցաբերել է մեծ համարձակություն սկզբունքային հարցերի նկատմամբ, քանի որ սկսում է խորհել իր ժառանգության մասին, գրում է Բիրմանը։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ իրենց ասվել է, որ վարչակազմը կտա իր ամենամանրակրկիտ ակնարկը հարցի վերաբերյալ՝ սկսած 2009-ից (Օբամայի նախագահության առաջին տարին)։ Սակայն թուրքական կառավարությունը շարունակում է վիճարկել Ցեղասպանության եղելությունը և միլիոններ ներդնում լոբբիստական ջանքերում՝ հակադրվելու ԱՄՆ պաշտոնական ճանաչմանը, ներառյալ Կոնգրեսի երկկուսակցական բանաձևերին, որոնք կոչված էին սպանությունները բնութագրելու որպես ցեղասպանություն։
Շատ ամերիկահայեր զերծ եմ մնում Օբամային քննադատելուց՝ հուսալով, որ դա կլինի այն տարի, երբ նա կկոտրի նախադեպը։
Ամերիկայի հայկական վեհաժողովի գործադիր տնօրեն Բրայա Արդունիի խոսքով՝ սա ժամանակ է Օբամայի համար ոչ միայն կատարելու իր խոստումը, այլև ճանաչելով ցեղասպանությունը՝ օգնել կանխելու հետագա ցեղասպանությունները։
Ամերկահայերին ոգեշնչել է անցած տարվա խորհրդանշական հաղթանակը, երբ կոնգրեսականների ջանքերով նրանք համոզեցին Սպիտակ տանը ցուցադրել Ցեղասպանությանն առնչվող գորգը Սպիտակ տան այցելուների կենտրոնում՝ որպես ժամանակավոր ցուցադրության մաս, գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այն հյուսել են որբերը և նվիրել 1925 թվականին նախագահ Քուլիջին՝ ճանաչելու մարդասիրական աջակցությունը։ «Հաղթանակը մասնակի էր, գործը վերադարձվեց պահեստ»,- գրում է Բիրմանը։
Օբաման ուժեղ ձայն էր՝ կիրառելով «ցեղասպանություն» տերմինը որպես սենատոր և նախագահի թեկնածու։ Իր նախընտրական արշավի ժամանակ նա քննադատել է նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին 2006-ին Հայաստանում ԱՄՆ դեսան Ջոն Էվանսին «ցեղասպանություն» բառը կիրառելու պատճառով փոխարինելու համար։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը գրել է իր գրքի պատմությանը դիմակայելու անհրաժեշտության մասին։ «Դժոխային խնդիր. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում» գիրքը 2003 թվականի Պուլիտցերյան մրցանակի է արժանացել։
Նախագահ դառնալուց հետո Օբաման ասել է, որ հարցի վերաբերյալ իր տեսակետները չեն փոխվել, սակայն նա տերմինը չի կիրառել։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը








































