Անգլիայի Լեսթեր քաղաքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրահասակ մարդկանց մոտ մեծ է սրտային հիվանդությունների ռիսկը: Այս մասին գրում է BBC-ն:
Հետազոտության մեջ, որին մասնակցել է մոտ 200 հազար մարդ, հասակի և սրտի առողջության համար միաժամանակ պատասխանատու ԴՆԹ մասնիկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր լրացուցիչ 6.4 սմ 13.5 տոկոսով նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Սակայն նշվում է, որ ցածրահասակ մարդիկ չպետք է շատ անհանգստանան, ուղղակի պետք է, ինչպես բոլորը, առողջ կենսակերպ վարեն:










































