Իրանից պատժամիջոցները պետք է փուլ առ փուլ հանվեն միայն միջազգային «վեցյակ»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները միջուկային ոլորտում իրականացնելուց հետո: Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության պետի տեղակալ Ջեֆ Ռաթքեն` մենկանաբելով Իրանի ղեկավարների արտահայտությունները, ովքեր պահանջել են միանգամից չեղյալ հայտարարել իրենց երկրի նկատմամբ պատժամիջոցները, գրում է TASS-ը:
«Պատժամիջոցները կհանվեն փուլ առ փուլ և միայն Իրանի կողմից` իր վրա վերցրած պարտականությունները հաստատելու պայմանով»,- ասել է նա:
Ռաթքեն վստահեցրել է, որ Իրանի և «վեցյակ»-ի գլխավոր պայմանավորվածությունները, որոնք օրերս ձեռք բերվեցին Լոզանում, ուժի մեջ են մնում:







































