Վրաստանում «Փաստարկներ» հաղորդման ժամանակ մասնակիցները գործի են դրել ոչ միայն բառերը, այլև բռունցքները: Վիճողները երկուսն են եղել, մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին իշխող մեծամասնությունից, մյուսը՝ Սերգո Ռատիանին՝ Սաակաշվիլիի կուսակցությունից:
Դավիթաշվիլին վիրավորել է Ռատիանիին՝ սպառնալով, թե կկտրի նրա գլուխը: Վերջինս վիրավորվել է և ասել, թե ընդդիմախոսը միայն վիճել գիտի, թափել է բաժակի ջուրը սեղանին և պատրաստվել հեռանալ ստուդիայից: Դավիթաշվիլին նետվել է նրան բռնելու, արդյունքում քաղաքական գործիչները բախվել են: Նրանց միմյանցից պոկել են հեռուստատեսության անվտանգության աշխատակիցները:









































