Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը խոսել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին և գովեստի խոսքեր հղել վերջինիս հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
Հավելենք, որ Իբրահիմովիչը «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղում հեթ-տրիկ գրանցելով դարձել է թիմում իր 100-րդ գոլի հեղինակը:
«Հոբելյանական գոլն աչափ կարևոր է յուրաքանչյուր հարձակվողի համար: Կարծում եմ, որ այս հեթ-տրիկից հետո Իբրահիմովիչն ավելի վստահ կլինի:
Իբրան փայլուն հարձակվող է, և երբ նա խաղադաշտում է, ապա միշտ ցանկանում է օգնել թիմին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է բրազիլացի պաշտպանը:







































