Կատալոնական «Բարսելոնա»-ն ամեն կերպ փորձում է թիմում պահել Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսին, տեղեկացնում է Barcastuff-ը:
«Կապտանռնագույններ»-ը որոշել են բրազիլացի ֆուտբոլիստին առաջարկել 1+1 տարբերակով պայմանագիր:
Հիշեցնենք, որ Ալվեսի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է սույն թվականի ամռանը, իսկ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:






































