Ամերիկյան Google կորպորացիան ծրագրում է YouTube վիդեոհոսթինգի համար ներմուծել բաժանորդագրություն, որն օգտատերերին հնարավորություն կտա առցանց տեսանյութ դիտելիս բաց թողնել գովազդը: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Վճարովի բաժանորդագրությունը կարող է թողարկվել 2015թ. ընթացքում:
YouTube-ի տեսանյութ ստեղծողների համար, որոնք ստանում են գովազդի եկամտի մի մասը, էլեկտրոնային նամակում ասվում է ամսական բաժանորդագրության վճարի հիման վրա առանց գովազդի հոլովակներ դիտելու ծառայության թողարկման մասին: Տեսանյութերի ստեղծողները եկամուտ կստանան բաժանորդագրության վճարից, սակայն փաստաթղթում չի նշվում, թե որքան կլինի բաժանորդագրության վճարը YouTube-ի օգտատերերի համար:
«Նոր վճարովի ծառայությունը մեզ հնարավորություն կտա եկամուտների նոր աղբյուր ստեղծել, որը կհամալրի ձեր արագ աճող գովազդային եկամուտները»,- ասվում է YouTube-ի թիմի նամակում: Փաստաթուղթը նաև առաջարկում է թարմացնել իր պայմանագրերի պայմանները նոր ծառայության թողարկման համար:







































