«Քիմ Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պետք ա լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա է: Մենք սիրում ենք ամենավատ բանը` բամբասել, քարկոծել: Աշխարհայռչակ տիկին է, և կարծում եմ` մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք», – այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:









































