Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, ով հղի է իր առաջնեկով, Քանյե Ուեսթի հետ ժամանել է բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաք, որպեսզի հիանա տեղի կառնավալով: Քիմը միանգամից մեծ աշխատանք է տվել տեղի պապարացիներին:
Քրիստոսի աշխարհահռչակ արձանին այցելության ժամանակ Քարդաշյանն այնպես է լուսանկարվել, որպեսզի երևա իր կլորացող փորիկը:
Իսկ ավելի ուշ Քիմն իսկական շոու է կազմակերպել հյուրանոցային համարի պատշգամբում, որը տեղակայված է հայտնի Իպանեմա լողափինմ: Նա կրքոտ համբուրվել է սիրելիի հետ և քնքշորեն գրկել նրան:











































