ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նաև 2012 թ. հունվարին ներմուծված ապրանքի՝ էլեկտրոնային ստորագրությունը գեներացնող, կոդավորող և կարդացող CIPHER NET HSM500 սարքերի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թ. հունվարի 20-ը:
Սարքերը 1 տարի ժամկետով ներմուծել է «Սմարտ-տեխի» գլխավոր տնօրեն Գագիկ Խաչատրյանը, սակայն կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման բնականոն գործունեությունն ապահովելու համար դրանց շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով ևս 3 տարով երկարաձգել ներմուծված սարքի համապատասխան մաքսային ժամկետը:
Նշված սարքը ներկայումս օգտագործվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ՀՀ քաղաքացիներին կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը շահագործելու համար:







































