Հետազոտողները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են երկու անձանց միջև հոգևոր ու ֆիզիկական մտերմությանը և պոտենցիայի լավացմանը: Դրանք կոչվում են «աֆրոդիզիակներ» և լավագույն տարբերակն են ռոմանտիկ ընթրիքների համար։ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նվերների շարքում աաջինը հատուկ սուրճն է, որը պատրաստված է արաբական սուլթանների բաղադրատոմսով: Դա թունդ, սև սուրճ է, որը սուլթաններն ըմպել են հարեմներ այցելելուց առաջ:
Երկրորդ տեղում են ծովամթերքները, որոնք մեծ քանակությամբ ցինկ են պարունակում: Դրանք պահպանում են հորմոնալ հավասարակշռությունը և մեծացնում սեռական գրգռվածությունը հատկապես տղամարդկանց շրջանում: Այդ սնունդը մեծացնում է նաև տեստոստերոնի արտադրությունը:
Երրորդ տեղում են համեմունքները, մասնավորապես՝ չիլի բիբարը, որը կապսացին է պարունակում: Վերջերս բացահայտվել է, որ այդ նյութն արագացնում է արյան շրջանառությունը:
Չորրորդն ավոկադոն է, որը նպաստում է կանանց մոտ օրգազմի լիարժեքությանը և տղամարդկանց մոտ էրեկցիայի տևականությանը:









































