Ամալ Քլունին այժմ նույնքան հետաքրքրում է պապարացիներին, որքան և նրա հայտնի ամուսինը՝ Ջորջ Քլունին։ Այնպես որ լուսանկարիչներն ուշի ուշով հետևում են դերասանի կնոջը: Նախօրեին նրանց հաջողվել է լուսանկարել Ամալին Մանհեթնի ռեստորաններից մեկի մուտքի մոտ, որտեղ նա ճաշել է, գրում է Spletnik.ru-ն:
37-ամյա Ամալը կարմիր գորգից դուրս հետևում է էլեգանտ և բավականին խիստ ոճի, քանի որ ոչ միայն հայտնի դերասանի կին է, այլև՝ իրավաբան: Այս անգամ տիկին Քլունին չի դավաճանել իր սկզբունքներին, սակայն իրեն թույլ է տվել փորձարկումներ կատարել գույնի հետ՝ կարամելագույն կիսաշրջազգեստը համադրելով նարնջագույն տոպի հետ:
Կերպարը նա լրացրել է մարմնագույն կոշիկներով և սև պայուսակով:














































