Քիմ Քարդաշյանը հայտնի է նորաձև բրենդների հագուստների հանդեպ սիրով: Հենց այդ պատճառով էլ զարմանալի էր նրան տեսնել մոխրագույն հուդիով, գրում է Viva.ua-ը:
Սկզբում այնպիսի տպավորություն էր, կարծես նա հագուստն իր սիրելի ամուսնուց՝ Քանյե Ուեսթից էր վերցրել, քանի որ ռեփերը շար է սիրում սպորտային հագուստը, և նրա զգեստապահարանում շատ հուդիներ կան:
Սակայն, պարզվել է, հուդին հենց Քիմինն է: ԶԼՄ-ների տվյալներով՝ Քիմն այն ձեռք է բերել 1300 դոլարով: Կերպարը Քարդաշյանը լրացրել է սքինի ջինսե տաբատով և մարմնագույն կոշիկներով:









































