Բար Ռաֆայելին զարդարել է So Chic Magazine ամսագրի շապիկը, ինչպես նաև մասնակցել է գարնանային վառ ֆոտոշարքին, գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարներում 29-ամյա իսրայելցի մոդելը հանդես է գալիս թեթև հագուստներով, որոնք հիշեցնում են երկար սպասված արևի և բնության զարթոնքի մասին:
Հարկ է նշել, որ ամբողջ ֆոտոշարքն արված է 1970-ականների ոգով: Այնպիսի զգացողություն է առաջանում, որ Ռաֆայելին հենց նոր է ժամանել այդ օրերի երաժշտական փառատոններից մեկից:













































